copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 13:29 26-02-2023

Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարելով ԲԴԽ-ն հաստատելու է, որ բացահայտ սպասարկում է գործադիրի շահերը. փաստաբան

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությանը:

«Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարելով ԲԴԽ-ն հաստատելու է, որ

1. Աննա Փիլոսյանն ապօրինի է կարգապահական պատասխանատվության ենթարկվել,

2. Հայաստանում խոսքի ազատության սահմանները սահմանափակվում են իշխանահաճո խոսքով,

3. մտածող, անկախ ու անկողմնակալ գործող, արդարադատության համար պայքարող, սեփական
համոզմունքներ ունեցող դատավորների դեմ բացահայտ արշավ է սկսվել,

4. դատավոր կարող են լինել միայն դատավորի իրական գործառույթների ու կոչման մասին պատկերացում չունեցող անձինք,

5. ԲԴԽ-ն բացահայտ սպասարկում է գործադիրի շահերը....

Եվ այսպես կարելի է թվարկել այն բոլոր արատները, որոնք կհաստատվեն ու կյանքի կկոչվեն այդ որոշմամբ և որով կոչնչացվի նույնիսկ հույսը մի օր արդարադատություն իրականացնող դատարան և ուրեմն նորմալ երկիր ունենալու։

Մտածե՛ք, տիկնայք ու պարոնայք, մտածե՛ք ու փորձեք հասկանալ ձեր որոշման կարևորությունը։

Հ.գ. Հիշեք, որ դուք ապրում եք, որովհետև 5000 լույս տղա զոհվել է նորմալ հայրենիք ունենալու համար։ Հարգեք գոնե նրանց հիշատակը»,- գրել է Լուսինե Սահակյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ