copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:24 02-07-2022

«Արմնյուզ»-ի կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչև հուլիսի 19-ը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

««Արմնյուզ» հեռուստաընկերությունն իր գործունեությունը հայկական եթերում ավարտել է փետրվարին: Հեռուստաընկերության ազատած հաճախականության համար մրցույթ է հայտարարվել: Ըստ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տեղեկատվության, հայտատուները 4-ն են՝ «Բուն գիտամշակութային հիմնադրամը», Հայկական երկրորդ հեռուստաալիք, «Յան թիվի», «Թիվ-1 հեռուստաընկերություն» ՍՊԸ-ները: Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան մինչև հուլիսի 19-ը: Սա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին օրենքով տրված ժամկետն է: 4 հայտատուներից միայն մեկն է, որ համեմատաբար ընդդիմադիր կեցվածք ունի՝ Հ-2 հեռուստաընկերությունը, որը պատկանում է Սամվե Մայրապետյանին: Հեռուստաընկերության տնօրենն այժմ նրա որդին է: 2021-ին Հ-2-ը, որին մինչև հիմա ոմանք «Պրոմեթեւս» են ասում՝ հին անունով, դուրս թողեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մրցույթից և հասանելի է միայն մալուխային ցանցում։ Սակայն, մեր տեղեկություններով, դիմել է դատարան եւ շահում է դատերը։


«ՅԱՆ թիվիի» հիմնադիրը Գարեգին Քամալյանն է, որը ԱՄՆ-ում է ապրում, և ըստ իրեն, եղել է «Արմենիա» թիվիի հիմնադիրներից: Հեռուստաընկերությունը կրթական և զվարճալի հաղորդումներ է հեռարձակելու: «Թիվ մեկը» հիմնադրվել է 2018-ին: Տնօրենն ու միակ բաժնետերը Էդգար Բաբայանն է, ռուսաստանահայ գործարար, որը տեղափոխվել է Հայաստան, սակայն ընկերության անվանումը հորինել է նախկին տնօրեն Վարդ Սիմոնյանը, ով հետագայում դադարել է համագործակցել Բաբայանի հետ, ինչ-ինչ ֆինանսական խնդիրների պատճառով: Մեր տեղեկություններով, իշխանությունները մտադիր են նոր կապուղին տրամադրել սորոսական համարվող առցանց հեռուստատեսությանը՝ «Բուն Թիվիին», որի տնօրենը սոցապ նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ