copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:00 29-06-2022

Ինչքա՞ն կարող է հանցագործությունից տուժած մարդը համբերել, երբ իրեն ասում են՝ մի քիչ էլ սպասի. Աննա Վարդապետյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։ «ՔՊ»-ի թեկնածու Աննա Վրադապետյանն իր ելույթում ասաց.

«Ուզում եմ ինքս բացել խնդիրների շարքը։ Ես առանձնացրել եմ յոթ խնդիր, որ տեսնում եմ մինչդատական վարույթում, և ձեր թույլտվությամբ՝ անդրադառնամ դրանցից յուրաքանչյուրին։ Առաջին խնդիրը, որն իմ ուշադրությանն է զարնել, գործընթացի, ոչ թե արդյունքի վրա կենտրոնանալն է, երկու տարի, մի փոքր ավել, աշխատելով վարչապետի աշխատակազմում, անընդհատ առնչվելով քաղաքացիների դիմումների, դժգոհությունների ու խնդիրների հետ և հետևողականորեն գնալով այդ խնդիրների հետևից, երբ հարցը վերաբերել է իրավական գործերին, նաև քրեադատավարական գործերի, ինքս ինձ համար արձանագրել եմ, որ մենք ունենք բազմաթիվ, անթիվ անհամար դատավարական ու քննչական գործողություններ՝ ֆորմալ առումով ճիշտ, բովանդակային առումով՝ մեղմ ասած ոչ լիարժեք։ Արդյունքում ունենում ենք ծանրացված վարույթներ, ծանրաբեռնվածություն, ահռելի քանակի հայցեր միջդատական վարույթում և ունենում ենք շատ քիչ քանակի լուծված հարցեր։ Դա հանգեցնում է նրան, որ մարդու մոտ ձևավորում է անարդարության զգացում։ Ինչքա՞ն մարդը կարող է համբերել, երբ իրեն ասում են՝ մի քիչ էլ սպասի, երբ տուժել է հանցագործությունից։ Ես ասում եմ, որ մենք իրավունք չունենք գործի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հանցագործության հաղորդման մասին իմանալու վերբալ ապացույցներից կամ տուժողների բողոքներից։ Մենք կարծես ամբողջ քրեադատավարական մեխանիզմը ծանրացնում ենք տուժողի կամ վկայի ուսերին, ասում ենք՝ արի ցուցմունք տուր։ Լավագույն դեպքում՝ առաջարկում ենք պաշտպանություն, որը ֆորմալ պաշտպանություն է՝ անվտանգային նկատառումներով»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին