Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:21 17-04-2025

Իմ համար մի քիչ բարդ է՝ հիմա մենք ո՞ւմ, ինչի համար, ինչքա՞ն աջակցություն ենք տալիս. Փաշինյան

Երեք ուղղություններով կառավարությունը աջակցություն է ցուցաբերում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ձեռնարկություններին, որոնց գործունեության գործակիցը բարձր է՝ տեխնոլոգիաների ոլորտում 90-%-ից ավել պետք է լինի: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, կառավարության նիստում հայտնեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ զեկուցելով Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին որոշումը։

«Առաջին ուղղությունը աշխատանքային միգրանտներն են, այսինքն՝ այն աշխատակիցները, որոնք տնտեսվարող սուբյեկտները ներգրավել են 2022-ի մարտի 1-ից սկսած, որոնց ուղղությամբ տնտեսվարողները եկամտահարկ չեն վճարել մինչև այդ պահը:


Երկրորդ ուղղությունը նոր աշխատակիցների համար սահմանված աջակցությունն է և մասնագիտական կադրերի վերապատրաստման համար սահմանվող աջակցությունն է: Մասնավորապես՝ աշխատանքային միգրանտների ներգրավման պարագայում ուզում եմ հիշեցնել, որ եկամտահարկի 60 տոկոսի չափով պետական աջակցություն է տրվելու ընկերություններին մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ 2026-ի հունվարի 1-ից սկսած՝ արդեն ուղիղ աշխատակիցներին է տրվելու միգրանտների աջակցությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նոր աշխատակիցներին, ապա նրանց ներգրավելու պարագայում տնտեսվարողները եկամտահարկի 60 տոկոսի չափով պետական աջակցություն կստանան, իսկ վերապատրաստման պարագայում ընկերությունները 3 ամսվա համար եկամտահարկի 50 տոկոսի չափով պետական աջակցություն կստանան:

Նա նշեց, որ տնտեսվարողները աջակցություն կստանան եռամսյակը մեկ անգամ՝ համապատասխան ստեղծվելիք էլեկտրոնային հարթակում դիմելուց հետո։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր համար մի քիչ բարդ է վերոնշյալը հասկանալը և նախ Հայրապետյանին խնդրեց նորից բացատրել, ապա հարց տվեց․ «Երկո՞ւ անգամ 60 %, ստացվում է, որ 120 % եկամտահա՞րկ եք հետ վերադարձնում»։ Վարչապետի հարցին ի պատասխան ԲՏԱ նախարարը դրական պատասխան տվեց։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ