Ներքին 4 տարի առաջ - 21:39 28-06-2022

Մանախը ազատամարտիկների մոբիլիզացիա է հայտարարելու․ տեսանյութ

«Կամետա» հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն մարտական ստորաբաժանման հրամանատար Արթուր Այվազյանը՝ Մանախը, Oragir.news-ի հետ զրույցում հայտարարեց, որ վաղը կոչով է հանդես գալու և ազատամարտիկներին մոբիլիզացիայի կոչ է անելու։

«Թող վաղը լույսը բացվի, դուք կլսեք իմ հայտարարությունը՝ կապված բոլոր այն կամավորական շարժումների հրամանատարության հետ, որ մենք պետք է պաշտպանենք Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանը դասական հողատու է և դասական պետական դավաճան է, այլապես նա պետք է մինչև հիմա հայտարարեր այն դավաճանների մասին, ովքեր մինչև հիմա այս հողը տվել են»,- պատասխանեց Այվազյանը։

Նրան հարցրինք՝ արդյոք նկատի ունի, որ ազատամարտիկների մոբիլիզացիա է իրականացնելու, Այվազյանը պատասխանեց․ «Այո՛, բացառապես ազատամարտիկների մոբիլիզացիա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան