Ներքին 4 տարի առաջ - 18:39 28-06-2022

Օգոստոսի 30-ից Արցախում այլևս չենք ունենա ժամկետային զինծառայողներ․ գնդապետ Սահակյան

Այսօր գնդապետ Սահակ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուլիսի մեկից Արցախի պաշտպանության բանակում ծառայելու են բացառապես պայմանագրային զինծառայողներ․ «Նորակոչիկները իրականացնելու են վիճակահանություն, այն հեռարձակվում է տարածքային ստորաբաժանումներում, և նորակոչիկների ծնողները կարող են հետևել վիճակահանության ամբողջ ընթացքին»։

Հարցին, թե թմբուկներում Արցախ կա՞, գնդապետը պատասխանեց․ «Ո՛չ, ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել՝ Արցախում ծառայություն իրականացնել պայմանագրային զինծառայողներով։ Մեր վերջին զորակոչը 2020 թվականի ամառային զորակոչն էր, որը հուլիսի մեկից կզորացրվի և մինչև օգոստոսի 30-ը Արցախում այլևս չենք ունենա ժամկետային զինծառայողներ։ Արցախի համար մշակված է ծառայության գրավչության լուրջ փաթեթ, և ըստ դրա՝ պայմանագրային զինծառայողներով համալրվում են Արցախի պաշտպանության բանակի բոլոր թափուր հաստիքները։ Հիմնականում Արցախի ռեսուրսից համալրվում են, մենք այնտեղ, այսպես կոչված, բրեշներ չունենք, չունենք ներքին ծառայության մեջ խնդիրներ, որ չունենանք բավարար քանակի զորք՝ ծառայություն իրականացնելու համար։ Հավատացնում եմ ձեզ, որ զորքի քանակը բավարարում է։ Հիմնական նպատակը ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելն է, մենք ունենք այդպիսի փորձ, նաև Հայաստանի հատվածներում։ Պաշտպանության նախարարության հիմանական նպատակը այն է, որ ժամկետային զինծառայողներին, ինչքան հնարավոր է, առաջնագծից հանենք։ Ժամկետային զորամիավորումները զբաղվելու են միայն պատրաստությամբ, անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն ըստ նշանակության»,- ասաց Սահակ Սահակյանը։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան

Ձեզ գուցե հետաքրքրի