copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:16 28-06-2022

Լվովում ձերբակալել են հրթիռային հարվածների նշանառությանն աջակցող տղամարդու. Գլխավոր դատախազություն

Լվովում ձերբակալել են տղամարդու, որն աջակցել է ռուս զինվորականների հրթիռային հարվածների նշանառությանը Լվովի մարզի տարածքի ուղղությամբ, հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

«Հետաքննության տվյալներով, ծնունդով Լվովից, լինելով ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախկին աշխատակից՝ 2022 թվականի մարտի ընթացքում նա օգնություն է ցուցաբերել ագրեսոր պետությանը և նրա ռազմականացված կազմավորումներին Ուկրաինայի դեմ պայթեցման գործողություններ իրականացնելու հարցում»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ տղամարդը մեսենջերով Ռուսաստանի ներկայացուցիչներին տեղեկատվություն է փոխանցել Լվովի մարզի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման մասին՝ հրթիռային հարվածներ հասցնելու համար։

Նրա ինքնությունը չի բացահայտվում, նա կալանքի տակ է:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում