Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 23:29 27-06-2022

Հոգեթերապևտը դժվարին ամուսնալուծությունը հաղթահարելու միջոց է առաջարկել

Հոգեբույժ և հոգեթերապևտ Ալեքսանդրա Կադրովան ծանր ամուսնալուծությունը հոգեպես հաղթահարելու միջոց է առաջարկել։

Հոգեթերապևտը նախ մատնանշել է, որ հաղթահարել՝ նշանակում է գիտակցել կատարվածը և ընդունել կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, այլ ոչ թե մոռանալ ամուսնալուծության մասին։ Կադրովան խորհուրդ է տալիս ձեզ թույլ տալ խոսել ձեր զգացմունքների մասին, քանի որ դա օգնում է հաղթահարել կորուստը:

«Իրականում, երբեմն անթարթ հայացքով պառկելը և պատին նայելը լավագույն բանն է, որ կարող ես անել՝ ինքդ քեզ օգնելու համար: Երկու օր լաց լինելու մեջ դատապարտելի, առավել ևս պաթոլոգիական բան չկա»,- ասել է նա, հավելելով, որ եթե վիշտը ամիսներ է տևում, պետք է դիմել մասնագետի։

Կադրովան նաև խորհուրդ է տվել հրաժարվել վերամիավորման հույսից։ «Դադարեցրեք շփվել ձեր նախկին զուգընկերոջ հետ գոնե որոշ ժամանակով: Հեռացրեք լուսանկարներն ու նվերները: Սոցցանցերում մի հետևեք նրան»,- խորհուրդ է տվել մասնագետը։