copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:07 27-06-2022

Ամերիկուհուն հաջողվել է փրկվել բռնարարից՝ սննդի առաքման ծառայության շնորհիվ

ԱՄՆ-ում առաքման ծառայությունը օգնել է փրկել տեղացի կնոջը, որը պատանդ էր պահվում։ Այս մասին հայտնում է CBS News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 19-ի առավոտյան, Նյու Յորքում։ Chipper Truck Café-ն պատվեր է ստացել, որտեղ գրված է եղել. «Խնդրում եմ, պատվերը առաքեք ոստիկանության հետ միասին, բայց դա արեք աննկատ»:

Աշխատակիցները ղեկավարության հետ խորհրդակցելուց հետո, դիմել են իրավապահ մարմիններին։ Այնտեղ նրանք կալանավորել են 32-ամյա Քեմոյ Ռոյալին, որը մեղադրվում է 24-ամյա աղջկան անազատության մեջ ապօրինի պահելու և բռնաբարելու մեջ։ Աղջկա խոսքով՝ բռնարարը թույլ է տվել իրեն ուտելիք պատվիրել իր հեռախոսից։

Որոշ ժամանակ անց պարզվել է, որ Ռոյալը հետախուզման մեջ էր գտնվում հունիսի 14-ից այն բանից հետո, երբ նա փորձել էր բռնաբարել հարևանուհուն։

Աղջկան փրկելու համար սրճարանի աշխատակիցներին խոստացել են վճարել 5000 դոլար։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան