copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:01 27-06-2022

Իշխանությունն ընդդիմության աջակցությունն է ակնկալելու 

Հանրության մի մասն ակնկալում է, որ վարչապետը հունիսի 27-ի ասուլիսում կանդրադառնա ուկրաինա-ռուսական պատերազմին, Հայաստանի եվրաինտեգրման թեմային, հայ-ադրբեջանական բանակցություններին, Արցախի կարգավիճակի նշաձողին, Փառուխին, բրյուսելյան գործընթացից փախչելուն, ադրբեջանցիների ուզած միջանցքին, սահմանազատման ընթացքին, հայ-թուրքական բանակցություններին և մի շարք ներքաղաքական հարցերի։ Սակայն ինչո՞ւ հիմա է հրավիրվել ասուլիսը։ Արդյո՞ք վարչապետն արձագանքելու է Բաքվում Լավրովի արած հակահայկական արտահայտություններին, որոնք անցանկալի զարգացումներ են նախատեսում։

Հոռետեսորեն տրամադրվածները կարծում են, որ վարչապետն արդարացնելու է բրյուսելյան բանակցություններից փախչելն ու Մոսկվայի միջնորդությամբ բանակցելը։ Թեև պատասխաններում գերակշռելու է նախկինների մասին «ոջիլի պատմությունը», սակայն հիմնական ասելիքը զիջումների անխուսափելիության թեման է լինելու, ամենակրկնվող արտահայտությունը՝ «խաղաղության օրակարգը»։ Ենթադրվում է, որ վարչապետը փորձելու է արված և պարտադրվող զիջումները մատուցել այնպես, կարծես դրանք ժողովրդի ցանկությամբ են, խաղաղության համար են։ Այս զոնդաժից հետո կկատարվեն հանրային կարծիքի ուսումնասիրություններ, թե հանրությունն ինչպես է ընկալել վարչապետի խոսքը։ Եթե պարզվի, որ հանրությունը պատրաստ է զիջումների՝ հոգուտ ռուս-թուրք-ադրբեջանական գործակցության, ապա մեր չբարեկամների նկրտումները լեգիտիմություն կստանան։

Իսկ լավատեսներն ակնկալում են, որ վարչապետը կփորձի հիմնավորել, թե ինչու է հրաժարվում աջակցել ՌԴ-ին ուկրաինա-ռուսական պատերազմում, ինչու է խորացնելու բրյուսելյան բանակցությունները, ինչու է պնդում, որ Արցախի հարցը պիտի կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, հրաժարվում բացել ռուսական դպրոցներ։ Այս հարցերին անդրադառնալիս նա ակնարկելու է, որ ՌԴ-ն սպառնում է ՀՀ անկախությանը, աջակցում Բաքվին Արցախի հարցի ուժային լուծումը ավարտին հասցնելու հարցում։ Այնուհետև ակնարկելու է, որ ընդդիմության աջակցությունն է ակնակալում ՀՀ անկախության պաշտպանության հարցում։

Եթե վարչապետն արդարացնի լավատեսների հույսերն ու պաշտպանի ազգային շահերը, իսկ ընդդիմությունն էլ աջակցի նրան այդ հարցում, ապա հնարավոր կլինի միասնաբար դիմագրավել ՀՀ անկախության և Արցախի ազատության դեմ ռուս-թուրք-ադրբեջանակական սպառնալիքներին, շարունակել բրյուսելյան գործընթացը, Արցախի և ճանապարհների հարցերը պահել ԵՄ և ԱՄՆ հետաքրքրության ծիրում և հասնել հայանպաստ կարգավորումների և ձեռքբերումների։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ