Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:18 25-06-2022

Պուտինը Լուկաշենկոյին «Իսկանդերներ» է խոստացել

Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է վարել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ըստ Ռուսաստանի և Բելառուսի պետական ​​գործակալությունների՝ Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Եվրոպա պարարտանյութի մատակարարման հարցը, իրավիճակը Դոնբասում: «Իհարկե, կան խնդիրներ՝ կապված անվտանգության ապահովման հետ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այստեղ շատ հարցեր են ծագում»,- մասնավորապես ասել է Պուտինը:

Լուկաշենկոն դատապարտել է Լիտվային ապրանքների տարանցումը Կալինինգրադի շրջան արգելելու համար. «Իրականում պատերազմի հայտարարում», ապա խնդրել Պուտինին համարժեք պատասխանել ՆԱՏՕ-ի կործանիչների թռիչքներին բելառուսա-լեհական սահմանին։ Պուտինը պատասխանել է, որ նման արձագանքի կարիք դեռ չկա։

Լուկաշենկոն ասել է, որ Մինսկը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, նույնիսկ «լուրջ զենքի կիրառման»՝ իրենց հայրենիքը Բրեստից մինչև Վլադիվոստոկ պաշտպանելու համար։

Պուտինը խոստացել է Բելառուսին հանձնել «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերը, որոնք կարող են օգտագործել բալիստիկ և թևավոր հրթիռներ։

«Ընդ որում՝ թե՛ սովորական, թե՛ միջուկային տարբերակները»,- ասել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն