copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:24 30-08-2024

Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին և պարգևատրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։ Պուտինը նրան շնորհել է Ռուսաստանի բարձրագույն պարգևով՝ Սուրբ Առաքյալ Անդրեյ Առաջինի շքանշանով։ Այս մասին հայտնում է Իզվեստիան։

Նշվում է, որ Լուկաշենկոն պարգևատրվել է ՌԴ և Բելառուսի միջև ռազմավարական գործընկերության զարգացման, ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման, ինչպես նաև Միութենական պետության ստեղծման և արդյունավետ գործունեության մեջ ունեցած անձնական մեծ ավանդի համար։

«Ես անկեղծորեն գնահատում եմ մեր լավ բարեկամական հարաբերությունները, որոնք լիովին անցել են ժամանակի փորձությունը, և, իհարկե, վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք անել հնարավորը ռուս-բելառուսական արդյունավետ համագործակցության ամրապնդման համար»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին