Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:43 25-06-2022

Ուլիխանյանն աշխատավայրում մշտապես խնջույքներ է արել, ով է փորել նրա տակը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները մանրամասներ են հայտնում Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու պատճառների մասին: Պարզվում է՝ այդ ամենն ուշագրավ նախապատմություն ունի. ՔՊ-ում առկա տարբեր թեւերի բախման արդյունք է եղել կատարվածը:
Բանն այն է, որ երբ Ուլիխանյանը նշանակվել էր Պետական վերահսկողության ծառայության ղեկավար, Ռոմանոս Պետրոսյանն ամեն ինչ արել է նրա ոտքի տակը փորելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տարբեր հավատարիմներ սկսել են զեկուցել, թե Ուլիխանյանն իր գործառույթները չի իրականացնում, փափուկ է գործում, հաճախ խնջույքներ է անում աշխատավայրում… Ու երբ այս տվյալները ներկայացվել են Փաշինյանին, վերջինս որոշել է աշխատանքից հեռացնել Ուլիխանյանին: Նրա փոխարեն նշանակվեց նույն Ռոմանոս Պետրոսյանը, որը փաստեր էր հավաքել Ուլիխանյանի մասին:
Երկար ժամանակ անգործ մնալուց հետո Տիգրան Ուլիխանյանն անընդհատ կուսակցությունից պահանջել է իրեն նոր պաշտոնի նշանակել, սակայն ասել են՝ համապատասխան պաշտոն չկա, վերջինս էլ սպառնացել է, թե դիմում է գրելու եւ հեռանա, ինչը և արեց: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Տիգրան Ուլիխանյանից եւ հասկանալ՝ արդյոք նոր պաշտոն ցանկանալն է պատճառը եղել կուսակցությունից հեռանալու։ Վերջինս նշեց. «Չեմ մեկնաբանում»: Ստացվում է՝ կուսակցությունում անառողջ մթնոլորտ է տիրում, եւ պաշտոններ ստանալու համար իշխանության կուսակիցները միմյանց մասին փաստեր են հավաքում, դավեր են նյութում եւ ներկայացնում ղեկավար կազմին:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել