Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 16:07 24-06-2022

Չի ներկայացվել որևէ ապացույց, որը հանցակազմը կհիմնավորի կամ իմ առնչությունը հանցակազմի հետ․ Չալաբյան

Այսօր Ավետիք Չալաբյանը, իր գործով քննության ժամանակ դատարանում ելույթ ունենալով, ասաց, որ այն ձայնագրությունը, որի համար իր դեմ գործ է հարուցվել, մոնտաժված է։

«Ներկայացված են մի շարք փաստարկներ, որ ես, օրինակ, կարող եմ խուսափել քննությունից։ Այս ընթացքում մեզ չի ներկայացվել որևէ ապացույց, որը հանցակազմը կհիմնավորի կամ իմ առնչությունը՝ այդ հանցակազմի հետ։ Կամ այդ ապացույցները կան, բայց մեզ չի ներկայացվել։ Երկրորդը, հանգամանքները էապես փոխվել են, մենք ոչ միայն քննությանը չենք խոչնընդոտում, այլև, ըստ ամենայանի, նպաստում ենք քննությանը։ Բազմաթիվ դրվագներում երևում է, որ մենք այդ քննությանը նպաստում ենք։ Բնականաբար, նորից հանցագործություն կատարելու վարկածը նույնպես աբսուրդի ժանրից է»,- ասաց Չալաբայնը, ապա նաև հավելեց, որ եթե ինքը քննությունից խուսափելու լիներ, կխուսափեր նաև առաջին երկու քննություններից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ