Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:09 24-06-2022

Արդեն 1 տարուց ավելի է՝ ինձ ստիպեցին աշխատանքից դուրս գալ. ՔՊ-ական

«Արդեն 1 տարուց ավել է, որ ինձ ստիպեցին աշխատանքից ազատման դիմում գրեմ։ Գրեցի էդ դիմումը, որովհետեւ անչափ շատ եմ սիրում իմ քաղաքը, ու քաղաքական՝ կառավարություն-Մարության լարված իրավիճակին ավելորդ բենզին չլցնելու համար, որոշեցի որ այդ պահի համար ճիշտը դա էր»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության նախկին պետ Հայկ Հովհաննիսյանը։

Նա նաեւ նշել է. «Լինելով ՔՊ կուսակցության անդամ՝ վստահ էի, որ իմ ներդրած ուժն ու ցուցաբերած ցանկությունը երկրին, մայրաքաղաքին, ստույգ ոլորտին բարիք բերելուն աննկատ չի մնա ու անպայման «կօգտագործվի» ի նպաստ քաղաքի, սպասում էի հաշապատասխան արձագանքի, բայց ցավոք սրտի դա լոկ իմ երեւակայության արդյունքն էր ու գոնե ես այդպես էի կարծում։ Պայքարել լավի համար ու արժանանալ 0-ի, այն դեպքում, երբ ում դեմ պայքարում էիր ստանձնում են ավելի պատասխանատու պաշտոններ…

Արդեն 1 տարուց ավել է՝ ես չեմ ղեկավարում Երեւանի քաղաքապետարանի՝ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչությունը, որը պետք է պրակտիկ եւ ոչ թե լոկ խոսքերով կազմակերպեր մայրաքաղաքի թափոնների տեսակավորման, վերամշակման համձնման եւ աղբի կառավարման ոլորտի՝ տեսակավորմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Այնինչ տպավորություն է, որ քաղաքում այդ մասով ոչինչ արված չէ։

Ցավում եմ, որ 21-րդ դարում, եղածը առաջ տանելու, ոլորտը զարգացնելու փոխարեն, համակերպված եք «թոշակառուների» վարչություն պահել քաղաքային իշխանության կազմում, ովքեր վճարվում են մեր՝ Երեւանցիներիս վճարված հարկերից, ոչինչ չանելու համար։

Շատ չեմ ուզում խորանալ աշխատանքիցս ազատվելու գործընթացին, բայց էդ ամենը կազմակերպողներ «ջան», մեկ է ես ամեն օր ձեզ «ամենայն բարիք» մաղթելով պայքարում եմ իմ, իմ ընտանիքի, 3 որդիներիս ապագան կառուցելով։
Էնքան մարդ չեք, որ ձեր սրտի ուզածը ուր ու ոնց պետքա փաթեթավորում ու զեկուցում եք, բոլորիս էլ ճակատագիրը նույն հանգրվանին է տանելու, դա հիշեք ուղղակի դուք որպես բանսարկու եք լքելու այս աշխարհը։ Դա է ձեր բնույթը։
Ի՞նչ չեմ արել որպես կուսակցական, ՀՀ քաղաքացի…. Ընտանիքս տանը թողնելը ու Արցախյան պատերազմին մասնակցելս, մինչեւ վերջ երկրին ու կառավարությանը վստահելը այդ դժվար պահին երեւի իմ սխալն է եղել։

Մյուսներդ էլ, ներառյալ ՔՊ վարչության անդամներդ, ձեր բուն գործառույթը չկատարելու համար, որ չհետաքրքրվեցիք ու չասեցիք «Այ ախպեր, մեր կուսակից ընկերն էր, որ պայքարել էր մինչեւ ու 2018-ից հետո էս երկրում 0,1% փոփոխություն դեպի լավը բերելու համար, ի՞նչ եղավ էս մարդուն»։

Հ.Գ. Լայքերը հաշվեք ու վարչապետին զեկուցեք այն, ի՞նչ ձեր սրտով է, թե ով ում է լայք դրել ու ինչի համար (ըստ ցանկության), տենց ձեր կերած «…քերը կլղոզեք, կմարսեք»։ Մեկա էդ մարդը զբաղված է, ինչ էլ ասեք գլուխ չի դնելու»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը