copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:11 23-06-2022

Էստոնիան «կջնջվի քարտեզից» Ռուսաստանի հարձակվելու դեպքում, եթե ՆԱՏՕ-ի ծրագրերն անփոփոխ մնան. Կայա Կալաս

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը հայտարարել է, որ իր երկիրը «կջնջվի քարտեզից» Ռուսաստանի հարձակվելու դեպքում, եթե Բալթյան երկրները պաշտպանելու ՆԱՏՕ-ի ծրագրերը մնան անփոփոխ: Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Կալասի խոսքով, Էստոնիան, Լատվիան և Լիտվան պաշտպանելու ՆԱՏՕ-ի ծրագիրը ենթադրում է, որ երկրները կարող են ամբողջությամբ գրավվել և ազատագրվել միայն 180 օր հետո։ Վարչապետը նշել է, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա շարունակվում է ավելի քան հարյուր օր և դարձել է խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործությունների պատճառ, ինչպես, օրինակ, Բուչայում սպանությունները։

«Եթե համեմատենք Ուկրաինայի և Բալթյան երկրների չափերը, դա կնշանակի երկրների և մեր մշակույթի լիակատար ոչնչացում։ ...Եթե դուք եղել եք Տալլինում և գիտեք մեր հին քաղաքը և այնտեղ եղած դարավոր պատմությունն ու մշակույթը, ապա այս ամենը կջնջվի քարտեզից, ներառյալ մեր ժողովուրդը, մեր ազգը»,- ասել է Կայա Կալասը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի