copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:40 12-10-2023

Իսրայելի պաշտպանության նախարարը խոստանում է՝ ՀԱՄԱՍ-ը կջնջվի երկրի երեսից

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը խոստացել է ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալներ անցած շաբաթ օրը ներխուժել են Իսրայելի հարավ և ավերիչ հարձակում իրականացրել՝ սպանելով առնվազն 1000-ից ավելի մարդու: Այս մասին տեղեկացնում է timesofisrael.com լրատվականը:

«Մենք կվերացնենք ՀԱՄԱՍ կոչվող այս երևույթը։ ՀԱՄԱՍ-ը` Գազայի իսլամական պետությունը, կջնջվի երկրի երեսից: Այն չի շարունակի գոյություն ունենալ։ Չի լինի այնպիսի իրավիճակ, որ իսրայելցի երեխաներ սպանվեն, և մենք բոլորս գնանք մեր գործին», - ասել է Գալանտը՝ մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ Իսրայելը «կռվում է ամբողջ ուժով, բոլոր ճակատներում և անցել է գրոհի»։

Չորեքշաբթի ավելի վաղ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «ազգային ճգնաժամային կառավարություն» ստեղծելու մասին: Որպես պայմանավորվածության մաս՝ նախկին պաշտպանության նախարար Բենի Գանցը, Նեթանյահուն և Գալանտը կձևավորեն պատերազմական կաբինետ:

Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը չի միացել նոր գործընկերությանը:

Նշենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը շարունակում է աճել՝ հասնելով 1,300-ի:
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման ժամանակ առևանգված և Գազայի հատված տեղափոխված մոտ 150 մարդու ճակատագիրը դեռևս պարզ չէ:

Մինչդեռ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով զոհվել է 1,203 պաղեստինցի, ևս 5769-ը վիրավորվել են:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի տարածքում սպանել է մոտ 1,500 պաղեստինցի զինյալի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ