copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:36 23-06-2022

Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին հայ-լյուքսեմբուրգյան հարաբերություններն ընդլայնվել են. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը չի մոռացել այն անգնահատելի քաղաքական աջակցու­թյունը, որ ցուցաբերեց Լյուքսեմբուրգը 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծ­ված ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում։

Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին հայ-լյուքսեմբուրգյան հարաբերություններն ընդլայնվել են տարբեր ոլորտներում։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կխորացնենք երկկողմ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի