Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:00 22-05-2026

Ադրբեջանցիները թող գան, մենք էլ «ուրախ-ուրախ» կդիմավորենք, տենամ կգա՞ն․ հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանում ադրբեջանցիների հնարավոր բնակեցման թեման շարունակում է ակտիվ քննարկումների առարկա մնալ, հատկապես՝ «խաղաղության» գործընթացի և տարածաշրջանային զարգացումների ֆոնին։ Թեպետ ընդդիմադիր գործիչներն այս օրերին պնդում են, որ Փաշինյանը հաղթանակի դեպքում Հայաստանում 300 հազար ադրբեջանցու է բնակեցնելու, այնուամենայնիվ այսօր Փաշինյանը պնդեց, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն բնակեցվի։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հետևյալ հարցն ուղղել․ «Հավատո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն բնակեցվի»։

Հարցվածների մի մասը թերահավատ վերաբերմունք ուներ։

Քաղաքացիների այս խումբը նշում էր, որ չի վստահում իշխանությունների հայտարարություններին։

«Ճիշտն ասած՝ չեմ հավատում։ Շատ բաներ կան, որ ասվում է մի բան, հետո հակառակն է լինում։ Ադրբեջանցիները այստեղ չպետք է գան, դա հարյուր տոկոս է»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

«Իհարկե համաձայն չեմ։ Մենք գնո՞ւմ ենք իրենց մոտ ապրելու։ Էդքան արցախցիներին հանեցին, դուրս շպրտեցին, հիմա իրանք պիտի գա՞ն ստեղ։ Չպետք է լինի նման բան»,- ասաց հարցված քաղաքացիներից մեկը։

Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ իրավիճակը բարդ է գնահատել, սակայն ապագայի վերաբերյալ մտահոգություններ ունեն։

«Չգիտեմ՝ ոնց կլինի, բայց շատ դժվար ժամանակներ են սպասվում»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Հարցված քաղաքացիներից ոմանք հավատում էին Փաշինյանի հավաստիացումներին՝ պնդելով, որ նման գործընթացն իրավական հիմք չունի։

«Իհարկե, հավատում եմ։ Միգրացիայի մասին օրենքով արտասահմանյան քաղաքացին իրավունք ունի Հայաստանում ապրել 90 օր։ Եթե ադրբեջանցին այստեղ 90 օրից ավել ապրի, դա արդեն օրենքի խախտում է։ Չգիտեմ՝ ինչու են անընդհատ շահարկում, թե 300 հազար ադրբեջանցի կգա ու կապրի այստեղ։ Օրենքը մնում է օրենք, ոչ մի ադրբեջանցի չի կարող այստեղ ապրել օրենքից դուրս»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ թեմայի շուրջ տարածվող խոսակցությունները քաղաքական շահարկումներ են։

Մեկ այլ քաղաքացի ևս վստահություն հայտնեց Փաշինյանի խոսքերի մասով՝ նշելով, որ նման հայտարարությունները հիմնականում արտաքին ազդեցությունների արդյունք են։

«Փաշինյանը հայտարարել է, որ նման բան չի լինելու։ Իսկ նրանք, ովքեր հակառակն են ասում, ուզում են խառնաշփոթ ստեղծել։ Էդ համաձայնագրերի մեջ նման բան գրվա՞ծ է։ Եթե չկա, ինչի՞ վրա են ենթադրություններ անում»,- նշեց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի