Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:13 23-06-2022

Նոտարները և փաստաբանները նույնպես պետք է կիրառեն անկանխիկ գործառույթների օրենսդրությունը. նախարար

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում կանխիկի շրջանառության կրճատման փաթեթը։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը զեկուցեց, որ 300 հազար դրամը գերազանցող ապրանքների ձեռքբերումների պարագայում անկանխիկ վճարումների կիրարկում կիրականացնի։

«Մենք այս պահին կառավարության հետ համաձայնության արդյունքում վճարային տերմինալներով վճարվող գումարները, եթե դրանք փոխանցում են միանգամից ընկերությունների հաշվին, դրա վերաբերյալ ժամկետների վերանայման հետ կապված իրազեկենք»։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց, որ այնպես պետք է անեն, որ և՛ քաղաքացիները, և՛ տնտեսվարողները, նոտարները, փաստաբանները նույնպես կիրառեն անկանխիկ գործառույթների օրենսդրությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների դաշտը: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 66 «կողմ», 28 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայներ:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում