copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:07 22-06-2022

Բելառուսն Ուկրաինայի հետ սահմանին մոբիլիզացիոն վարժանքներ է անցկացնում

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային սահմանակից Գոմելի մարզի զինկոմիսարիատների հետ մոբիլիզացիոն վարժանքներ անցկացնելու մասին։

Ինչպես հաղորդվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, զորավարժությունների նպատակն է ստուգել զինկոմիսարիատների պատրաստականությունը՝ իրականացնելու զինապարտների մոբիլիզացիայի խնդիրները։ Զորավարժությունների ընթացքում զինկոմիսարիատները ժամկետային զինապարտներին ծանուցելու են մոբիլիզացիայի մասին և կանչելու զորամասերի ուղարկման կետեր։

Բելառուսի պաշտպանության նախարարությունը նշել է, որ այդպիսի զորավարժություններ անցկացվում են ամեն տարի, վերջին անգամ դրանք անցկացվել են Մոգիլյովի մարզում։ Ի տարբերություն նախորդ վարժանքների, այս անգամ մոբիլիզացվածները զորամասեր չեն ուղարկվի, իսկ թիմերի ձևավորումից հետո բոլոր զինապարտները տուն կուղարկվեն։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am