copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:42 22-06-2022

Ռուսական զորքերը հարավից հաջողությամբ հարձակվում են Լիսիչանսկի վրա. ISW

Ռուսական զորքերը հարավից հաջողությամբ առաջ են շարժվում դեպի Լուգանսկի մարզի Լիսիչանսկ՝ խուսափելով Սևերոդոնեցկից ուղիղ հարձակումից և Սևերսկի Դոնեց գետը հաղթահարելու անհրաժեշտությունից: Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) հաշվետվության մեջ։

ISW-ի կանխատեսումներով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ռուսական ստորաբաժանումները գրոհելու են Լիսիչանսկի մերձակայքը։ Ինստիտուտի փորձագետները ռուսական զորքերի այս հարձակումն անվանում են ուկրաինական պաշտպանության ակնհայտ ձախողում։ Միաժամանակ նրանք նշում են, որ Լիսիչանսկը գրավելու համար ռուսական ուժերը, հավանաբար, ստիպված կլինեն երկարատև մարտեր վարել յուրաքանչյուր թաղամասի համար, ինչպես Մարիուպոլում կամ Սևերոդոնեցկում։

Լիսիչանսկին ռուսական զորքերի մոտենալու մասին տեղեկությունը հաստատում է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության զինվորականները ամրապնդվում են քաղաքից ոչ հեռու գտնվող բնակավայրերում և շարունակում են այն հրետակոծել ավիացիայի օգնությամբ։ Սևերոդոնեցկում, նշում է Գայդայը, շարունակվում են փողոցային մարտերը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել