copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:58 02-07-2022

Կադիրովը հայտարարել է Լիսիչանսկի շրջափակման մասին, ուկրաինական կողմը դա հերքում է

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Տելեգրամի» իր ալիքում հայտարարել է, որ Լիսիչանսկը շրջապատված է չեչենական ստորաբաժանումների և ինքնահռչակ հանրապետությունների զորքերի ուժերով։ Ավելի ուշ նա գրել է նաև, որ զինվորականները հենց քաղաքում են։

Ավելի ուշ ռուսամետ լրատվամիջոցները և տելեգրամյան ալիքները հրապարակեցին տեսանյութ, որում ենթադրաբար ինքնահռչակ ԼԺՀ-ի մարտիկները կարմիր դրոշ են տեղադրում Լիսիչանսկի հուշահամալիրներից մեկի վրա։

Սակայն շաբաթ՝ կեսօրին, ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ քաղաքը դեռևս գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։

Ուկրաինայի ազգային գվարդիայի ներկայացուցիչ Ռուսլան Մուզիչուկը ասել է. «Լիսիչանսկի մոտ կատաղի մարտեր են ընթանում, սակայն քաղաքը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել