copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:52 22-06-2022

Դրամի արհեստական արժեզրկումը լուծում չէ, մենք դեռ ճգնաժամի մեջտեղում ենք. ԿԲ նախագահ

Մենք գտնվում ենք մի ճգնաժամի միջնամասում, որը մեզ հետ չէր պատահել առնվազն վերջին 40-50 տարիների ընթացքում, ուստի գիտենք, որ կա գնաճ կոչվող մի երեւույթ, եւ նույնիսկ ԱՄՆ-ի նման երկրներում արձանագրվել է այնպիսի գնաճ, որը հավանաբար վերջին անգամ նրանց հետ պատահել է 1980-ականներին:

Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Orion-2022 գագաթնաժողովի ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Կենտրոնական բանկի մանդատն է ընդհանուր առմամբ տնտեսության համար ապահովել գների կայունություն և կանխատեսելի գների հետագիծ, և մենք օգտագործում ենք փոխարժեքը որպես գործիք։ Ես չեմ ուզում որպես հաճոյախոսություն ընդունել այն, որ մեր դրամը ամուր է, դա էկզոգեն գործոն է, որը տեղի է ունենում մեզ հետ՝ կապված Հայաստան օտարերկրյա այցելուների հետ: Դա պայմանավորված է նաև Հայաստանից արտահանման աճով»,-ասաց նա:
ԿԲ նախագահը նկատեց, որ այս օրերին Հայաստանում երեկոյան ռեստորաններում կարելի է տեսնել բազմաթիվ օտարերկրացիների. «Այդ ամենը, ըստ վիճակագրական կանոնների, պետք է գրանցվի որպես արտահանում, հետեւաբար, մենք ականատես ենք լինում արտահանման եւ ներմուծման անհավատալի աճի, ինչն էլ, բնականաբար, բերում է ազգային արժույթի արժեւորմանը։

Հիմա հանրության, հատկապես արտահանողների կոչն է՝ արհեստականորեն արժեզրկել հայկական դրամը, նրանք կոչ են անում Կենտրոնական բանկին միջամտել ու արժեզրկել հայկական դրամը, ինչը, հավանաբար, պետք է օգնի հայ արտահանողներին ավելի մրցունակ լինել դրսում։ Բայց արդյո՞ք դրամի 5-10% արժեզրկումն այն խթանն է, որին անհրաժեշտ է հայ արտահանողներն արդյունավետ լինելու համար։

Իմ պատկերացմամբ, դա լուծում չէ, լուծումը եզակի լինելն է: Այսպիսով, եթե մենք ուզում ենք եզակի լինել, կան մի քանի բաներ, որոնք մենք պետք է անենք միասին, այնպես որ ես հույսս չդնեմ միայն արհեստականորեն արժեզրկված փոխարժեքի վրա՝ որպես մեր ինովացիոն քաղաքականության գործիք»,-հայտարարեց Մարտին Գալստյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը