copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:20 21-06-2022

Լիտվացիները կզգան ՌԴ-ի արձագանքը Կալինինգրադի շրջափակմանը. Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հունիսի 21-ին հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխանը Կալինինգրադի տրանսպորտային շրջափակմանը լուրջ և զգայուն կլինի Լիտվայի ժողովրդի համար, հայտնում է РБК-ն։

Պատրուշևը հավելել է, որ Ռուսաստանի սահմանների պաշտպանությունը պետք է ուժեղացվի՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները, այդ թվում՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ։