copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:01 17-06-2022

ԱՄՆ-ում ուսանելուց հետո ուսանողները դառնում են «գունավոր հեղափոխությունների ագիտատորներ». Պատրուշև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում ՀԱՊԿ-ի գործընկերների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ սովորելու մեկնած ուսանողները վերադառնում են որպես «գունավոր հեղափոխությունների ագիտատորներ»։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարը պարզաբանել է, որ ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ դրամաշնորհներ են տրամադրում պետծառայողների ուսուցման համար։ Վաշինգտոնը նաև խրախուսում է լավագույն ուսանողների և դպրոցականների կարճատև ուղևորությունները Միացյալ Նահանգներ, որտեղից նրանք վերադառնում են որպես «ագիտատորներ, որոնք պատրաստ են, այսպես կոչված, ժողովրդավարական վերափոխումներ իրականացնել և հող ստեղծել գունավոր հեղափոխությունների սցենարների իրագործման համար»։

Նրա տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ը հետխորհրդային տարածքում հովանավորում է մոտ հարյուր ոչ պետական ​​լրատվական գործակալությունների ստեղծումը։

«Տեղեկատվական անվտանգության ոլորտում մարտահրավերների թիվը անշեղորեն աճում է։ Եվ իրերի այս վիճակը կապված է առաջին հերթին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների աճող ձգտումների հետ՝ տեղեկատվական տարածքում ապահովել լիակատար գերիշխանություն, ամբողջ աշխարհին թելադրել տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը կարգավորելու սեփական կանոնները՝ հաշվի չառնելով ինքնիշխան պետությունների կարծիքը»,- հայտարարել է Պատրուշևը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ