Ներքին 4 տարի առաջ - 20:18 20-06-2022

Ասենք դժբախտ դե՞պք է տեղի ունեցել․ Ղազարյանը՝ Ապարանում տեղի ունեցած դեպքերի մասին

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները, այսօր ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրել։

Հանրահավաքի ընթացքում Օragir.news-ը հարց հնչեցրեց, թե Արագածոտնի մարզում տեղի ունեցած դեպքերը համարում են քաղաքական սպանություն, արդյոք սա ընդդիմության կողմից չափազանց ծանր մեղադրանք չէ իշխանության հասցեին, և կա՞ն նման պնդման համար հիմքեր, ինչին Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը պատասխանեց․

«Եթե հիմա ասեք, որ այդ մարդիկ ունեցել են այլախոհություն և զոհ են գնացել ԱԺ իշխանական պատգամավորի և փոխմարզպետի հարզատների կողմից արձակված կրակոցներից և ակնհայտորեն այդ մարդիկ ունեն այլ քաղաքական հայացքներ, դրան ուրիշ ի՞նչ անվանում պետք է տանք, ասենք դժբախտ դե՞պք է տեղի ունեցել։

Փոքր երկրում ապրելու առավելությունն էլ հենց այն է, որ կապ չունի՝ ով ինչ է ասում, ամեն ինչ մեր աչքի առաջ է, և մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում»,- ասաց Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

14:46 Բարի գալուստ, իմ ամենամեծ երջանկություն. բլոգեր Քրիստինեի առաջնեկն է լույս աշխարհ եկել
22:30 5 անշարժ գույք, 75.1 մլն անկանխիկ, 20.9 մլն կանխիկ, 34.8 մլն եկամուտ. Վահագն Խաչատուրյանի, նրա կնոջ և որդու ունեցվածքը
16:27 Ոսկե կանոն ունեի՝ չընտրել դերասան տղամարդու. ինչպես է Լևոն Մկրտչյանի կինը կոտրել իր ստանդարտները հանուն սիրո
15:36 Պուտինը կփորձի գրավել Վրաստանն ու Հայաստանը. Սաակաշվիլի
16:35 Փաշինյանը սխալվում է. մայրերը ոչ թե խեղճանում, այլ գազան են դառնում, երբ ուրիշների ձեռքերը հասնում են իրենց զավակներին. Ագնեսա Խամոյանը Արեգնազ Մանուկյանի մասին
13:30 Արա Աբրահամյանն այնքան խիզախ չէ, որ ընտրի հայկական շահը
15:13 Մենք արդեն 4-րդ կուրս հասանք, մնաց 10 օր. Գոռ Հակոբյանը որդու բուժման ընթացքից նոր լուսանկար է հրապարակել
11:53 Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է. Թանդիլյան
09:26 Ոչ մի փոխզիջում. Պուտինը մերժել է խաղաղության առաջարկներն ու պատրաստվում է հակամարտության նոր սրացման
17:09 Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր

Ձեզ գուցե հետաքրքրի