copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 19:03 20-06-2022

Խաղաղության օրակարգում մի կարևոր տող է պակասում

Խաղաղության օրակարգի ջատագովը ձևացնում է, թե չի հասկանում, որ ՀՀ-ում օտար՝ ռուսական զորքերի ներկայությունը ՀՀ անկախության և խաղաղության ամենաիրական սպառնալիքն է, որն ի չիք է դարձնելու խաղաղության հետ կապված ակնկալիքը, քանի որ սահմանին լինելու են փառուխներ, այլ ոչ խաղաղություն։ Իսկ բացվելիք ճանապարհները չեն նպաստելու ՀՀ տնտեսության զարգացմանը, եթե դրանք վերահսկեն ռուսները։ Պարզ ասած՝ խաղաղության օրակարգի առաջին տողում պիտի լինի ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցը, քանի որ միայն այդ հարցը լուծելուց հետո ՀՀ-ում խաղաղություն կլինի և խաղաղության պտուղ կքաղենք։ Քանի դեռ այս հարցը ներառված չէ օրակարգում, խաղաղության օրակարգը կեղծ է։

Հիմնավորում։ Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորեց նոր աշխարհակարգ։ Արևելյան Եվրոպայի երկրներում խորհրդային-ռուսական զորքեր տեղակայվեցին։ 1950-60-ականներին բռնկված ժողովրդական ապստամբությունները դաժանաբար ճնշվեցին խորհրդային-ռուսական զորքերի կողմից, ժողովուրդները տասնյակ հազարավոր զոհեր տվեցին։ Այդ երկրների պրոսովետական իշխանությունները խոսում էին խաղաղության մասին։ Ժողովուրդները պահանջում էին դուրս բերել խորհրդային-ռուսական զորքերը, իսկ իշխանություններն ասում էին, որ խորհրդային-ռուսական զորքերը խաղաղության պահպանման համար են։ Սառը պատերազմում սովետի պարտությունից հետո նոր աշխարհակարգ ձևավորվեց։ Խորհրդային բռնազավթումից ազատագրվեցին Արևելյան Եվրոպայի ժողովուրդները, խորհրդային կայսրությանը բռնակցված հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը։ Այդ երկրների մի մասն ընտրեց եվրաինտեգրացման ուղին, իսկ խաղաղության հարցը լուծեց անդամակցելով ՆԱՏՕ-ին։ Խաղաղ չեն այն երկրները, որտեղ ռուսական զորքեր են մնացել։ Մյուս երկրներում խաղաղություն է, դրանք զարգանում են։ Մեր պետությունը նույնպես ընթանում էր խաղաղության և զարգացման այդ ուղիով, որը, սակայն, ընդհատվեց սեպտեմբերերեքյան մի խավար ու ցուրտ գիշեր։

Որտե՞ղ է լինելու ՀՀ-ն ուկրաինա-ռուսական պատերազմի արդյունքում ձևավորվող նոր աշխարհակարգում։ Այս հարցի շուրջ հանրությունը կիսվել է իրատեսների և տգետ ձևացողների։ Իրատեսները կարծում են, որ ՀՀ-ն պիտի շարունակի ազատ աշխարհի հետ ներդաշնակ զարգացման և խաղաղության ընդհատված ուղին, ձգտի անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, որ պաշտպանի ՀՀ անկախությունն ու ժողովրդավարությունը։ Իսկ տգետ ձևացողը թյուրիմացաբար կամ դավաճանաբար կարծում է, թե ՀՀ-ն կարող է լուծարվել՝ կրկին կցվել ՌԴ-ին։ Նա ձևացնում է, թե չգիտի, որ ռուսական գերտերությունը պարտված է, չկա։Այս նույն ծիրում է խաղաղության օրակարգի մասին խոսող ՀՀ պաշտոնյան։ Ուստի խաղաղության նիկոլական օրակարգը իրատեսական չէ, ազգային շահ չի հետապնդում, հետևաբար կեղծ է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը