Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 12:31 20-06-2022

Ապե՛ր, ես պրեզիդենտ էլ եմ կառավարել. Վարդազարյանը սենսացիոն ձայնագրություն է հրապարակել

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Վարդազարյանը և նրա ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հրապարակեցին մի ձայնագրություն, որում ընթացող խոսակցությունը տեղի է ունեցել Ռուբեն Վարդազարյանի, Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանի միջև։

«Այս ձայնագրությունը հանրայնացնելը երևի թե իմ ամբողջ կյանքում ամենաբարդ որոշումներից մեկն է եղել, ձայնագրությունը կատարվել է 21թ․-ի փետրվարին 20-ին։ Տարի ու կես ես այս ձայնագրությունը չեմ հրապարակել այն պարզ և հասարակ պատճառով, որ սպասել եմ՝ ԲԴԽ-ն այնքան ողջամիտ կգտնվի և որևէ ծայրահեղ քայլի չի դիմի, և ես չեմ ուզել այս ձայնագրությունը հանրայնացնել։ Սակայն այն ցինիզմը, որը տեղի ունեցավ ԲԴԽ նիստի ժամանակ, ինձ թույլ է տալիս վստահաբար որոշում կայացնել և այն հրապարակել։ Ձայնագրությունը կատարվել է իմ խնդրանքով, ես շատ լավ իմացել եմ, որ գնում եմ հանդիպման, և խնդրել եմ, որ ձայնագրվի իմ և Ջհանգիրյանի զրույցը, ձայնագրության բնօրինակը և սարքը ՀՀ-ում չեն։ Քրեական գործ հարուցել և այդ պատրվակով ման գալ ձայնագրող սարքը որևէ արդյունք չի տալու, և որևէ դեպք, եթե պատահի իմ, իմ ընտանիքի անդամների հետ, դա կլինի վթար, վրաերթ, կգտնեք մեղավորներին, վստահ եմ։ Զրուցում ենք ես, Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը»,- ասաց Վարդազարյանը։

Ձայնագրությունը՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել