Ներքին 4 տարի առաջ - 10:34 20-06-2022

Նիգավանից «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 3 երիտասարդ․ մեկը մահացել է, մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է

«Երեկ երեկոյան, երբ շտապօգնության մեքենաներով և ուղեկցող բազմաթիվ այլ մեքենաներով մեր մոտ են բերվել երեք հրազենային վնասվածքներով երիտասարդներ, հենց ընդունարանում երեքից երկուսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Ծայրահեղ ծանր հիվանդները վիրավորում ստացել էին գլխի և պարանոցի շրջանում։ Պարանոցի շրջանում վիրավորում ստացած հիվանդը, կարելի է ասել, այստեղ է տեղափոխվել կենսաբանական մահով, հարազատների խնդրանքով տեղափոխվել է Աստղիկ ԲԿ, բայց այնտեղ էլ բան չի փոխվել։ Ծայրահեղ ծանր գնահատված մյուս հիվանդը վիրահատվել է, որը նույնպես հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում, սակայն ընդհանուր վիճակը և ուղեղանյութի տուժածությունը մեզ բավարար հիմք չեն տալիս օպտիմիստ լինել նաև իր հարցով, շատ ծանր է վիճակը, և պրոգնոստիկ ելքը վատը կլինի։ Երրորդը ծանր-կայուն վիճակում է, ում մոտ վնասված է կրծքավանդակը։ Նույնպես կատարվել է վիրահատություն։ Երրորդի վիճակը այս պահին կայուն-ծանր է»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

Հիշեցնենք՝ երեկ Նիգավանում ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։ 2 երիտասարդ զոհվել է, իսկ 5-ը՝ վիրավորվել։ Ըստ տեղեկությունների՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ Վիրավորներից 2-ը այս պահին Հանրապետական հիվանդանոցում են։ Եվս մեկը, ցավոք, մահացել է։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը