copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:18 19-06-2022

Գերմանիան արտակարգ միջոցներ կձեռնարկի գազի սպառումը կրճատելու համար


Գերմանիան, վերջին ժամանակներս ռուսական գազի մատակարարումների զգալի կրճատման ֆոնին, մտադիր է նոր արտակարգ միջոցներ ձեռնարկել գազի սպառումը նվազեցնելու և էներգիայի այլ աղբյուրների անցնելու համար։ Այս մասին հայտարարել է փոխկանցլեր, Գերմանիայի տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը։ Փաստաթուղթը մեջբերում է DPA գործակալությունը։

Մասնավորապես, պետք է նվազեցնել գազի օգտագործումը էլեկտրաէներգիայի արտադրության և արդյունաբերության մեջ։ Առաջնահերթությունը պետք է լինի գազապահեստարանների լիցքավորումը՝ ձմռանը գազի հասանելիության ապահովման համար։

Իշխանությունները մտադիր են մինչև 15 միլիարդ եվրո տրամադրել որպես վարկ Ռուսաստանից դուրս գազի լրացուցիչ գնումների համար՝ պահեստարանները լցնելու նպատակով։ Բացի այդ, ըստ Deutsche Welle-ի, փոխհատուցում կստանան արդյունաբերական սպառողները, որոնք կկարողանան նվազեցնել գազի օգտագործումը։

Ենթադրվում է, որ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ավելի շատ ածուխով աշխատող էլեկտրակայաններ կներգրավվեն։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել