copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 21:56 14-06-2022

Անհեռատեսության գագաթնակետ. Հայաստանի հավաքականը ամոթալի պարտություն կրեց

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության Բ լիգայի առաջին խմբի 4-րդ տուրում ընդունել էր Շոտլանդիայի ընտրանուն։

Հայաստանի ազգային թիմը պարտվեց 1։4 հաշվով։

Հանդիպման մեկնարկը շատ լավ դասավորվեց մեզ համար. 6-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը։

Ընդամենը 8 րոպե անց Ստյուարտ Արմսթրոնգը հավասարեցրել է հաշիվը։

Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին, անհասկանալի արարքով է աչքի ընկել Արման Հովհաննիսյանը։ Հայաստանի ազգային թիմի պաշտպանը խախտել է կանոնները, ապա գլխով հարվածել է մրցակցին։ Մրցավարը միանգամից 2 դեղին քարտ է ցույց տվել՝ հեռացնելով մեր պաշտպանին։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում շոտլանդացիներն օգտվել են թվային առավելությունից՝ առաջ անցնելով հաշվի մեջ. դարձյալ գոլի հեղինակ է դարձել Արմսթրոնգը։

Երկրորդ խաղակեսում հյուրերը ևս երկու գոլ են խփել 10 ֆուտբոլիստներով մնացած Հայաստանի հավաքականի դարպասը. 50-րդ րոպեին Ջոն Մկքինը մեծացրել է առավելությունը, իսկ 4 րոպե անց Չէ Ադամսը ձևակերպել է վերջնարդյունքը՝ 1։4։

Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին կարմիր քարտ է ստացել փոխարինման մտած Կամո Հովհաննիսյանը։

Այսպիսով, Խոակին Կապառոսի գլխավորած Հայաստանի ազգային հավաքականը ամոթալի կերպով զիջեց Շոտլանդիայի ընտրանուն՝ կրելով 3-րդ անընդմեջ պարտությունը։

Հանդիպման տեսությունը.

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից