Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:09 13-06-2022

Կյանքիս կեսը գնաց, մինչև սոցապից մի փաստաթուղթ գտա. Վլադիմիր Վարդանյանը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիսում քննարկվում է «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողը՝ որպես Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն է։

Վերջինս ասաց, որ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Դատախազության մասին» օրենքում, մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել, որ գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում եւ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող մրցույթների հայտարարությունները եւ դրանց հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվեն ոչ թե 3000 տպաքանակ ունեցող մամուլում եւ դատախազության կայքէջում, այլ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատախազության կայքէջում:

Փոխնախարարի խոսքով՝ նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Հանձնաժողովի նախագահ Վլադիրմիր Վարդանկյանն ասաց, որ բացի այն, որ կթվայնացվի համակարգը, հիմքը, փաստորեն, հետևյալն է.

«Մենք հիմա գնում ենք թվայնացման տրամաբանությամբ, երբ ավելի հասանելի աղբյուրում պետք է զետեղված լինի՝ դատախազություն, ոստիկանություն, քննչական կոմիտե, բայց այստեղ հարց է առաջանում, թե ինչպես ենք հետևելու, որ համապատասխան օրը և համապատասխան ժամին հայտարարությունը զետեղված լինի կայքում։ Ինչպե՞ս դա պետք է արխիվացնել, և ինչպե՞ս այն պետք է տեսանելի լինի։ Թե՞ հայտարարություն որոնելու համար պետք է գնանք եսիմ ուր, որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Կառավարության մի որոշման հիման վրա մի փաստաթուղթ է տեղ գտել, կյանքիս կեսը գնաց, մինչև մի փաստաթուղթը գտա։ Հիմա քաղաքացին այդ խնդիրը պետք է չունենա։ Թերթի պարագայում հստակ էր, թերթը մարդը վերցնում է, հայտարարությունների բաժնում հետաքրքրիր հատվածը վերցնում, ուսումնասիրում է»։

Նախագիծը միաձայն հավանության արժանացավ հանձնաժողովի անդամների կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից