copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:17 13-06-2022

Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար, Տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության, ինչպես նաև կանանց տնտեսական զորեղացմանը, Միասնական սոցիալական ծառայության կատարելագործմանը, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանը, սոցիալական ծառայությունների թվային հարթակների ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։
Կարևորելով հայ-շվեյցարական համագործակցության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի ներդնումը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությանը և Շվեյցարիայի Համագործակցության գրասենյակին՝ Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին աջակցելու համար։
Ներկայացնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Շվեյցարիայի կողմից փորձագիտական աջակցության կարևորությունը՝ տարբեր բնագավառներում արդյունավետ մոդելների մշակման և դրանց շուրջ համատեղ փորձնական ծրագրերի իրականացման համատեքստում։ Այդ փոփոխությունների հիմքում նախարարը շեշտել է կյանքի բոլոր փուլերում մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով արժանապատիվ աշխատանքի խթանման սկզբունքը։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակ ունի առավել բարելավել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակն ու հասանելիությունը՝ ՏՏ հարթակների և գործիքների կիրառմամբ: Հաշվի առնելով Հայաստանում Շվեյցարիայի Համագործակցության գրասենյակի զգալի ներդրումը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործում՝ նախարարությունը ուրախ կլինի համագործակցել՝ բոլոր վերոնշյալ ոլորտներում համալիր բարեփոխումներն խթանելու նպատակով»,- նշել է նախարարը։
Վերներ Թութը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության ներկայացման համար և կարևորել սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության տարբերակների քննարկման հնարավորությունը։ Վերջինս ներկայացրել է իրենց գործունեության վերաբերյալ մի շարք մանրամասներ, խոսել նախատեսվող ծրագրերի մասին։

Անդրադառնալով Շվեյցարիայի Համագործակցության գրասենյակի կողմից սահմանված առաջնահերթություններին՝ Վ․ Թութն ընդգծել է պետական ինստիտուտների հզորացմանը, երկրների տնտեսական զորեղացմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նորարական ծրագրերի մշակման և ներդրման հնարավորությունները: Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը աշխատանքային միգրացիայի և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված աշխատանքներում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ