copy image url
Ավելին 4 տարի առաջ - 18:33 10-06-2022

«Յանդեքսն» իր քարտեզներում այլևս ցույց չի տա երկրների սահմանները

«Յանդեքս. Քարտեզներ» ծառայությունը աշխարհի ընդհանուր քարտեզում հանել է պետությունների սահմանները՝ այն դարձել է ֆիզիկաաշխարհագրական, «շեշտը դրվելու է բնական օբյեկտների վրա», հինգշաբթի հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ընկերության պարզաբանումը հետևյալն է. «Յանդեքս.Քարտեզներ»-ը ծառայություն է, որն օգնում է մոտակայքում գտնել կազմակերպություններ ու վայրեր, ընտրել հասարակական տրանսպորտը և կառուցել ավտոմեքենաների երթուղիներ։

Քարտեզի վրա կհայտնվեն լեռներ, գետեր, բևեռային շրջանակների գծեր: Սահմանները կվերանան ինչպես web-տարբերակում, այնպես էլ բջջային հավելվածում։

Սոցցանցերի որոշ օգտատերեր այս որոշման մեջ տեսել են քաղաքական դրդապատճառներ և այն կապել ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի մասնակի օկուպացիայի հետ:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում