copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:03 10-06-2022

Մենք սպառնալիքներին պատասխանում ենք հանդարտ վճռականությամբ. Հունաստանը՝ ի պատասխան Թուրքիայի սպառնալիքների

Հույն բարձրաստիճան պետական պաշտոնյաներն արձագանքել են նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հունաստանի հասցեին արված սպառնալից հայտարարություններին: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Հունական կողմը նշել է, որ Էրդողանի ելույթն ավելի է սրել առանց այդ էլ երկու երկրների հարաբերություններում առկա նկատելի լարվածությունը:

Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք սպառնալիքներին պատասխանում են հանդարտ վճռականությամբ։

Իսկ պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսն ավելի կոշտ է արձագանքել Էրդողանի հոխորտանքներին՝ նշելով, որ իր երկիրը մինչև վերջ կպաշտպանի իր ինքնիշխան իրավունքները, իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն խախտել այն, կզղջան դրա համար:

Թուրքիայի նախագահի հռետորանաբությանն անդրադարձել է նաև Հունաստանի նախկին վարչապետ, ներկայում ընդդիմության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը: Նա մասնավորապես ընդգծել է, որ բոլորի առջև ծառացած տնտեսական ճգնաժամի մարտահրավերի դեմ լավագույն պայքարի միջոցը ծայրահեղ ազգայնականությունը չէ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից