copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:01 25-11-2022

Ֆրանսիան եւ Գերմանիան լի են հարաբերությունները բարելավելու եւ «առաջ շարժվելու» վճռականությամբ

Ֆրանսիան եւ Գերմանիան լի են հարաբերությունները բարելավելու եւ «առաջ շարժվելու» վճռականությամբ,- հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը Եվրամիության երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ լարվածության ֆոնին, հայտնում է Reuters-ը:

«Ե՛վ Բեռլինը, եւ՛ Փարիզը լի են մեր հարաբերություններն ամրապնդելու վճռականությամբ»,- ասել է Լը Մերը՝ Փարիզում իր գերմանացի գործընկեր Քրիստիան Լինդների հետ բանակցություններից առաջ: «Ամեն օր աշխատում ենք, որպեսզի ճանապարհ հարթենք դեպի ընդհանուր հիմք՝ համաձայնագրերով առաջ շարժվելու համար, քանի որ մենք այլ ելք չունենք, քան առաջ շարժվել»,- ասել է Լը Մերը:

Վերջին ժամանակներս ֆրանս-գերմանական հարաբերությունները սրվել են տարաձայնությունների պատճառով՝ սկսած էներգետիկ քաղաքականությունից, պաշտպանական գնումներից մինչեւ հակաինֆլյացիոն միջոցառումներ, ինչը ստիպել է Լը Մերին անցյալ ամիս իրենց հարաբերությունները «վերբեռնելու» կոչ անել։

Լինդները Գերմանիայի երրորդ բարձրաստիճան նախարարն է, որն այս շաբաթ այցելել է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հունվարին սպասվող հանդիպումից առաջ մերձեցման ջանքերի շրջանակներում: Ի սկզբանե ենթադրվում էր, որ այն տեղի կունենա հոկտեմբերին։

Ուրբաթ օրը Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը Բեռլինում կհանդիպի Շոլցի հետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից