copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:46 29-12-2022

Հայկական բանակը պայքարը շարունակելու անկոտրում վճռականությամբ դեռ նոր հաղթանակներ է կերտելու․ Սեյրան Օհանյան


Բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու վերականգնել հաղթանակած լինելու իր փառքը, հեղինակությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` գրառմանը մից լուսանկար հրապարակելով Սյունիքից:

«Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության պատգամավորները հինգ ուղղություններով այցելել են Հայաստանի սահմանային առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջարի զինծառայողներին։

Օբյեկտիվորեն գնահատելով այն բարդ իրավիճակը, որում հայտնվել է մեր Բանակը 2020 թ. պատերազմից, պարտադրված պարտությունից, անհաջողություններից հետո և սակայն շարունակում է մաքառել` արհամարհելով ամեն վտանգ, ես նորից պնդում եմ, որ Բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու վերականգնել հաղթանակած լինելու իր փառքը, հեղինակությունը։

Ամանորի կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր հղելով առաջին գծում կանգնած մեր զինվորներին, հրամանատարներին` առողջություն, տոկունություն ենք մաղթել նրանց ու հայտնել մեր զորակցությունը, պատրաստակամությունը` ամեն վայրկյան նրանց թիկունքում կանգնելու, նրանց շարքերը համալրելու։ Այն խորին համոզմունքն ունենք, որ Հայկական բանակը հայոց ավանդական մարտական ոգով, պայքարը շարունակելու անկոտրում վճռականությամբ դեռ նոր հաղթանակներ է կերտելու»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում