copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:55 10-06-2022

Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները, առաջնային թիրախում են ազգային ուժերը. Սաղաթելյան

Հայաստանում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստանում։ Իրավապահ մարմինները՝ ԱԱԾ, Դատախազություն, Քննչական, Ոստիկանություն, դարձել են բութ գործիք երկրում բռնապետություն հաստատելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նաեւ նշել է. «Շինծու գործերով համատարած հարձակվել են «Դիմադրություն» շարժման մասնակիցների վրա' Շարժումը թուլացնելու և իրենց ազգադավ իշխանությունը հնարավորինս երկարաձգելու համար։

Սա քաղաքական տեռոր է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։
Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները։
Առաջնային թիրախում են ազգային ուժերը, մասնավորապես՝ ՀՅ Դաշնակցությունը։

Քիչ առաջ բերման են ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան » ուսանողական միության վարչության անդամ Գառնիկ Մելքումյանը և այլ կուսակցականներ։
Մինչ այդ կալանավորել են կուսակցության շուրջ 20 մարզային, երիտասարդական, քաղաքային կոմիտեների պատասխանատու ընկերների:
Չի' ստացվելու, չե'ք կարողանալու։ Այս շարժումն անկասելի է, դավաճանը գնալու է, իսկ նրա ապօրինի հրամանները կատարողները պատասխան են տալու»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ