Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:24 10-06-2022

Եթե Իգոր Խաչատուրովը հարվածեր ոստիկանի, նա առնվազն կունենար միջին մարմնական վնասվածք․ Վարդևանյան

Այսօր Վերաքննիչ դատարանում պետք է տեղի ունենար Իգոր Խաչատուրովի կալանքի վերաբերյալ նիստը, սակայն դատավորը և դատախազը չեն ներկայացել դատարան։

Այս մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը ասաց․

«Ես կցանկանայի այս առիթը օգտագործել և խոսքս փոխանցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին։ Գագիկ Ջհանգիրյանը նախկինում դատապարտվել էր հենց 316 հոդվածով, հենց ոստիկանների կողմից տրված ցուցմունքների հիման վրա։ Դա եղե՞լ է արդար՝ ո՛չ, դա եղե՞լ է իրավունքի խախտում՝ այո՛, նա՝ հենց ինքը, ասել է, խոսել է դրա մասին, և դա բառացիորեն իր մաշկի վրա է զգացել։

Հիմա ինքը, լինելով դատական համակարգի պատասխանատուն, տեսնում է, որ 44-օրյա պատերազմի մասնակից, հայրենասեր, բանակի պատիվը բարձր պահած Խաչատուրովների ընտանիքի ներկայացուցիչը․․․ հիմա նա կալանավորված է նույն գործելաոճով՝ ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Արդյո՞ք իրեն լավ է զգում Գագիկ Ջհանգիրյանը, որ ինքը, լինելով դատական համակարգի պատասխանատու, այդ գործելաոճը ծաղկում է։ Ի դեպ, մի քանի տարի առաջ դուք չէիք լսի նման դեպքի մասին։

Գագիկ Ջհանգիրյանի դեպքում գոնե ցուցմունք տվողները ոստիկաններ էին, այս դեպքում մի ոստիկան է։ Բայց եթե Իգոր Խաչատուրովը հարվածեր ոստիկանի, ոստիկանը առնվազն կունենար միջին մարմնական վնասվածք։ Պարզ է, որ եթե հարվածեր, դա կլիներ, այլ կերպ ասած, ապացույց չկա, տեսանյութ չկա։ Սա աբսուրդ է, գոնե այստեղ քաղաքականություն պետք է որ չլինի, Վերաքննիչ դատարան է, այստեղ պետք է որ քաղաքականություն չլինի»,- ասաց Վարդևանյանը։



Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել