copy image url
Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 18:52 09-06-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի՝ Փառուխի վերաբերյալ Երևանում արած հայտարարությանը

Ինչպես փոխանցում է Tert.am-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան աշխատանքային այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությանն առ այն, որ Արցախի Փառուխ գյուղի հետ կապված իրավիճակը դիտարկվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համատեքստում։

Ասուլիսի շրջանակում Լավրովը, անդրադառնալով Արցախին, ասել էր, որ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը առաջնահերթություն է ռուս զինվորականների համար: Լավրովի խոսքով՝ այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ իրավիճակի ապաէսկալացման տեսակյունից:

«Եվ մենք ունենք գիտակցումն առ այն, որ սահմանազատման հարցով արդեն սկսվող առարկայական աշխատանքի շրջանակում այս հարցերը կքննարկվեն ու անպայման կլուծվեն», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նախկինում նախատեսված էր, հետապնդում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման նպատակ։ Այս գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքների հետ կապված»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի