copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:20 27-11-2022

Էրդողանի խոսնակը նշել է, որ Թուրքիան չի պատրաստվում որևէ մեկից թույլտվություն խնդրել՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար

Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան որևէ մեկից չի պատրաստվում թույլտվություն խնդրել՝ երկրի երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար գործողություններ իրականացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Քալընը մեկնաբանելով Սիրիայի և Իրաքի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող գործողությանը Միացյալ Նահանգների արձագանքը՝ նշել է, որ Անկարան պատրաստ է իր դաշնակիցների հետ քննարկել մարտահրավերների և սպառնալիքների թեման՝ դրանք վերացնելու և հետագայում համատեղ քայլեր ձեռնարկելու համար։

«Երբ կա սպառնալիք, այդ թվում՝ հարձակում կամ ահաբեկչություն, Թուրքիան քննարկում է իրավիճակը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների հետ։ Մենք գործընկերներից ակնկալում ենք համատեղ քայլեր, իսկ նման քայլերի բացակայության դեպքում, ինչպես արդեն հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մենք պատրաստ ենք ինքնուրույն լուծել խնդիրը»,- ասել է Քալընը։

Էրդողանի խոսնակն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Սիրիայի և Իրաքի հետ սահմանին թուրքական բանակի բոլոր գործողությունները հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ ինքնապաշտպանության իրավունքի վրա։ Նա վստահեցրել է, որ այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը առաջիկայում նույնպես շարունակվելու են։

«Ահաբեկչության դեմ պայքարի ժամանակակից հայեցակարգը ենթադրում է ի սկզբանե սպառնալիքի ոչնչացում: Երկրները, որոնք իրենց դեմ չնչին սպառնալիքի դեպքում, առանց նույնիսկ մտածելու, հարվածում են իրենց սահմաններից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածքներին, վրդովված են անմիջապես Թուրքիայի սահմաններին Անկարայի կողմից իրականացվող գործողություններից։ Այս տեսակի քննադատությունը վերոնշյալ պետությունների դիրքորոշման ակնհայտ հակասության ցուցանիշ է»,- նշել է նա։

Քալընը նաև հավելել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը պայքարում է երեք խոշոր ահաբեկչական կառույցների՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության, Իսլամական պետության և գյուլենական շարժման դեմ։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»