copy image url
Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 20:41 08-06-2022

Ներկայիս պարենային ճգնաժամը կարող է ավելի վատ լինել, քան «Արաբական գարնանը» հաջորդածը. ՄԱԿ

Սննդի խիստ անբավարարությունը կաճի առաջիկա ամիսներին ևս 20 երկրում՝ այսպես կոչված «սովի թեժ կետերում», հայտարարել է ՄԱԿ-ը: Այս մասին գրում է Euractiv-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցին։ Նշվում է, որ պարենային ներկա վիճակն արդեն ավելի վատ է, քան 2011 թվականին «Արաբական գարնան» իրադարձությունների ժամանակ։

Զեկույցի համաձայն՝ պարենային ճգնաժամը պայմանավորված է կլիմայական ցնցումների, COVID-19 համաճարակի և Ուկրաինայում ընթացող հակամարտության համակցությամբ։ Այս ամենը հանգեցրել է սննդամթերքի և վառելիքի գների կտրուկ աճի ամբողջ աշխարհում, նշում է ՄԱԿ-ը։

Ճգնաժամից առավել տուժած երկրների թվում են Եթովպիան, Նիգերիան, Հարավային Սուդանը, Աֆղանստանը, Սոմալին, Քենիան և Եմենը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում