Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:57 08-06-2022

ՌԴ-ի կողմից ուկրաինական հացահատիկի արգելափակումը կհանգեցնի միլիոնավոր զոհերի. Իտալիայի ԱԳՆ  

«Հացահատիկի արտահանման արգելափակումը նշանակում է պատանդ պահել և մահվան դատապարտել միլիոնավոր երեխաների, կանանց և տղամարդկանց»,- հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն։

Նրա խոսքով, հաջորդ մի քանի շաբաթները վճռորոշ նշանակություն կունենան պարենային ճգնաժամի համար:

Ուկրաինան աշխարհում հացահատիկի հիմնական մատակարարներից մեկն է։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը գրավել է ուկրաինական մի քանի նավահանգիստներ, հացահատիկի մատակարարումները դադարեցվել են։ Ռուսաստանը հերքում է, որ Ուկրաինա ներխուժումը նպաստել է պարենային ճգնաժամին, և պնդում է, որ Ուկրաինան ականապատել է իր նավահանգիստները, ինչը հանգեցրել է մատակարարումների խափանումների։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել