Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:11 08-06-2022

Ինչ են պայմանավորվել Արցախի և Հայաստանի ընդդիմադիր գործիչները. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Դիմադրության շարժման ակտիվն ու Արցախի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները նախօրեին, ինչպես հայտնի է, հանդիպել են Երեւանում։ Պաշտոնապես հայտարարվեց, որ քննարկել են Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները:
«Քննարկվել են նաեւ Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսեւորումները: Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձեւաչափով փոխադարձ հանդիպումներն ու քննարկումները, ինչպես նաեւ աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում շարժման ընդլայնման ուղղությամբ»,- հայտարարեցին մասնակիցները:
Սակայն, մեր տեղեկություններով, Արցախի եւ Հայաստանի ընդդիմադիր գործիչները մտադիր են առաջիկայում կյանքի կոչել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի գործառույթները, ինչը նշանակում է օրենսդրության, ինչպես նաեւ այլ միջոցառումների սինխրոնիզացում Հայաստանում եւ Արցախում։
Հիշեցնենք, որ պատերազմից հետո սույն միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում։ Որքան էլ ընդդիմությունն ու արցախցիները ջանքեր գործադրեցին, որ այն ձեւավորվի, ՔՊ-ականները, սակայն, 2021-ի ընտրություններից հետո հանձնաժողովն այդպես էլ չձեւավորեցին եւ այնքան վախեցած են, որ խուսափում են ձեւավորելուց ու նիստեր հրավիրելուց»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը