copy image url
Ներքին Խոսք 4 տարի առաջ - 14:44 07-06-2022

Ոստիկանական ուժերը գործում են խիստ ժողովրդավարական սկզբունքների օրենքի տառին համաձայն. նախարար

Աժ մշտական հանձնաժողովի համատեղ նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հունիսի 3-ին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածներին, ասաց.

«Ինչպես տեղեկացրել էինք, բոլոր քաղաքացիները և ոստիկանությունը ստացել են բավարար բժշկական օգնությունը, հիմնականում ՝ առավոտյան մոտ 70 %-ը արդեն իսկ դուրս են գրվել։ Ունենք մեկ քաղաքացի, ով վիրահատվել է, այդ քաղաքացու առողջությունը այս պահին բավարար է, և հույս ունենք՝ մոտակա օրերս դուրս կգրվի»։

Հարցին, որ ընդդիմությունը նաև պնդում է, որ 39 ոստիկաններ հիմնականում տուժել են հենց ոստիկանության կողմից արձակած հատուկ միջոցներից, պատասխանեց. «Հիմնականում դրանք հարվածի, հրմշտոցի հետևանքով են եղել, փոքրաթիվ պատռվածքներ, ինչը ընթացքը ցույց կտա, դա մեր լիազորությունների սահմաններում չէ»։

Հարցին,թե ցուցարարները ի՞նչ վնասվածքներ են ստացել, որովհետև նշվում էր, որ հիմնականում նռնակներից և մուրճից էլ են ստացել, որովհետև ընդդիմության ներկայացուցիչներից մեկը հետը մուրճ էր բերել կառավարական ամառանոցի մոտ, պատասխանեց, որ նման տեղեկություն չունի։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ոստիկանության աշխատանքները, հատկապես հունիսի 3-ի իրադարձություններից հետո, պատասխանեց.

«Ես նման արձանագրություններին ծանոթ չեմ, որ բռնի ուժ է կիրառվել, հակառակը՝ կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը գործում են խիստ ժողովրդավարական սկզբունքների օրենքի տառին համաձայն և իրենց ծառայություններն իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Երբեմն զարմանում ես մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, որի համար ես նրանց շնորհակալություն եմ հայտնում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը