Ներքին 4 տարի առաջ - 12:04 07-06-2022

Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն քաղաքացիներ, այլև ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ․ Վարդևանյան

Ընդդիմությունը շարունակում է ակցիաները։ Այժմ նրանք ԵՄ դեսպանատան մոտ՝ բողոքի ակցիա անելու համար։

«Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել, ոչ միայն քաղաքացիների, այլ նաև ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ։ Խոչընդոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը։ Սադրանքի արդյունքում ստեղծված հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատվամիջոցներից մեկի օպերատորի տեսախցիկի մոնովոդը՝ ձողը, և այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին։ Արդյունքում օպերատորը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ԶԼՄ-ին պատկանող գույքը վնասվել է։ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչման հատվածում ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են այն լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքը, որոնք այդ պահին փորձել են նկարահանել լուսաձայնային նռնակ նետող ոստիկանին։ Պետք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց նախազգուշացման հատուկ միջոցների կիրառումը ինքնին վտանգ է ստեղծում ԶԼՄ-ների աշխատակիցների առողջական և մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար»։ Այս մասին ԵՄ դեսպանատան մոտ ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը