copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:07 07-06-2022

Կառավարման նոր մոդելի համաձայն՝ ԳՇ պետը լինելու է նախարարի առաջին տեղակալը․ Սուրեն Պապիկյան

«Այսօրվանից սկսած՝ ՀՀ յուրաքանչյուր շրջանավարտ կարող է դիմել ռազմաուսումնական հաստատություններ և չորսամյա կրթության ավարտից հետո դառնալ սպա և նշանակման պահից սկսած՝ ստանալ բնակարան։ Սա ենթադրում է, որ իրենք դրա դիմաց պարտավոր են ծառայել 20 տարի։ Այսինքն՝ բնակարանը տրամադրվում է սպային բոլոր իրավունքներով՝ բացառությամբ վաճառքի իրավունքի։ Երբ կավարտվի 20-ամյա պայմանագիրը, նա կունենա նաև սեփականության վկայական, բայց մինչ այդ նա կարող է բնակարանը տալ վարձակալության, տնօրինել այնպես, ինչպես կամենում է։ Սա առաջին հերթին ունի սոցիալական բնույթ, քանի որ մեր սպաների առաջնային խնդիրը բնակարանային խնդիրն է։ Իսկ այն կուրսանտները, ովքեր այս պահին սովորում են, նրանց համար կսահմանվեն արտոնյալ պայմաններ՝ հիփոթեքային ծրագրերից օգտվելու համար»։ Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադառնալով ռազմական համալսարաններում սովորող կուրսանտներին բնակարան տրամադրելուն։

Պատասխանելով Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե ռազմական համալսարաններում սովորում են հիմնականում այն մարդիկ, ովքեր այլ բուհեր չեն կարողանում ընդունվել, Պապիկյանն ասաց․ «Մենք ռազմական ակադեմիայի գրավչությանը զուգահեռ մտածում ենք արդեն ընդունելության պայմանները փոխելը, եթե անգամ ռազմական համալսարան ընդունվելը լինի դյուրին, ընթացքը լինելու է բավականին բարդ, խոսքը վերաբերում է ժամանակակից բարձրակարգ կրթությանը, որը չի տարբերվելու ՀՀ-ում գործող այլ բուհերից իր կրթական մակարդակով։ Մենք շեշտը դնելու ենք նրա վրա, որ ժամկետային զինծառայողները սահուն անցում կատարեն պայմանագրային զինծառայության, այսինքն՝ ստեղծելու ենք սոցիալական երաշխիքներ, հնարավորոթյուններ, որպեսզի զինծառայողը իր ապագան տեսնի բանակում»,- ասաց Պապիկյանը։

Ղազարյանի հարցին, թե մենք երբ կունենանք պրոֆեսիոնալ բանակ, Պապիկյանն ասաց․ «Պրոֆեսիոնալ բանակի անցումն արդեն սկսված է»։

Պետրոս Ղազարյանը շեշտեց, թե ինչպես է հնարավոր՝ երկիրը լինի այս վիճակում և չունենա ԳՇ պետ։ Պապիկյանն այս հարցի շուրջ նկատեց․ «Բազմիցս անդրադարձել եմ այս հարցին, ես մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամ մասին կխոսեմ, որից հետո կունենանք ԳՇ պետի նշանակում։ Այն վերաբերում է ՊՆ-ի կառուցվածքի փոփոխություններին, այսինքն՝ այն, որ ասում են այս ընթացքում որևէ բան չի արվում, այս ընթացքում հսկայածավալ աշխատանք է կատարվել։ Մենք ունենք կառավարման նոր մոդել, որի համաձայն ԳՇ պետը լինելու է նախարարի առաջին տեղակալը»,- ասաց Պապիկյանը։

Պապիկյանը նաև ասաց, որ այսօրվա շտաբի պետի պաշտանակատարը ամբողջությամբ իրականացնում է շտաբի պետի լիազորությունները։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը

Ձեզ գուցե հետաքրքրի