copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:07 05-06-2022

Ջոնի Դեփը «հաղթական» երեկույթ է կազմակերպել՝ նախքան դատավարության արդյունքի հրապարակումը

Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև զրպարտության գործով դատարանի վճիռը կայացնելուց մի քանի ժամ առաջ դերասանն արդեն տոնել է իր հաղթանակը։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Կարիբյան ծովի ծովահենների» աստղը շքեղ երեկույթ է կազմակերպել Լոնդոնում։

Միջոցառումն անցկացվել է Նոթինգ Հիլլի մասնավոր Laylow ակումբում։ Ջոնիի ընկերները մինչև առավոտյան հինգը պարել են«շատ բարձր տեխնո» երաժշտության տակ, իսկ վերջնական հաշիվը կազմել է մոտ 300 հազար դոլար։

Նշվում է, որ խնջույքին ներկա է եղել դերասանի նախկին սիրուհին՝ Քեյթ Մոսը, որը դատավարության ժամանակ ելույթ էր ունեցել ի պաշտպանություն նրա։ Դրանից քիչ առաջ Քեյթը արդեն հանդիպել էր Ջոնիի հետ Ալբերտ Հոլում նրա ելույթից առաջ, ինչի պատճառով շատերը սկսեցին կասկածել, որ 90-ականների ամենահայտնի զույգերից մեկը կարող է վերամիավորվել:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին դատարանը Էմբեր Հերդին մեղավոր է ճանաչել Ջոնի Դեփին զրպարտելու մեջ և նրան պարտավորեցրել է նախկին ամուսնուն վճարել 15 միլիոն դոլար փոխհատուցում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ