copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:34 04-05-2022

Ջոնի Դեփը 22,5 միլիոն դոլար է կորցրել նախկին կնոջ պատճառով

Ջոնի Դեփի գործակալը հայտնել է, որ դերասանը պետք է 22,5 միլիոն դոլար ստանար «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի վեցերորդ մասում դերի համար, սակայն ընտանեկան բռնության գործով սկանդալից հետո Դիսնեյը որոշել է գնալ «այլ ուղղությամբ»։ Այդ մասին գրում է Variety-ն։
Ջեք Ուիգեմ անունով գործակալը, որը ներկայացնում էր Ջոնի Դեփին Creative Artists Agency-ում, իսկ ավելի ուշ՝ Range Media Partners-ում, դատարանում պատմել է, որ Էմբեր Հերդի հոդվածը «աղետալի» ազդեցություն է ունեցել 58-ամյա դերասանի կարիերայի վրա։ Նրա խոսքով՝ հոդվածի հրապարակումից հետո «անհնար է դարձել նրա համար ստուդիական ֆիլմ ստանալը»։
Ուիգեմն ընդգծել է, որ թեև 2018 թվականի դեկտեմբերին The Washington Post-ում Էմբեր Հերդի հրապարակված բացահայտումներով հոդվածում կոնկրետ անուններ չեն նշվում, իրականում նա մեղադրել է իր նախկին ամուսնուն ընտանեկան բռնության մեջ։ «Դա զոհի առաջին դեմքից պատմություն էր: Դա աղետ դարձավ պարոն Դեփի համար հոլիվուդյան համայնքում»,- հավելել է նա:
Գրելու պահին Դեփը նկարահանվում էր «Մեծը» (Մինամատա) ֆիլմում, որը ներկայացնում է լուսանկարիչ Յուջին Սմիթի ճակատագրական աշխատանքը Ճապոնիայում: Բռնկված սկանդալի պատճառով նախագծի ֆինանսավորումը կասկածի տակ է դրվել, և դերասանը ստիպված է եղել հրաժարվել իր հոնորարից՝ ֆիլմը փրկելու համար։ Այդ ժամանակվանից Ջոնի Դեփն այլևս չի նկարահանվել ֆիլմերում։ Բացի այդ, նա հեռացվել է աշխատանքից անմիջապես Fantastic Beasts-ի նկարահանման հրապարակից, ինչպես նաև կորցրել է հնարավորությունը վերադառնալու կապիտան Ջեք Ճնճղուկի լեգենդար դերին՝ Կարիբյան ծովի ծովահենների շարունակության մեջ։
Ապրիլի 19-ից Դեփն իր ցուցմունքներում պնդում է, որ ինքն է ընտանեկան բռնության զոհ դարձել Էմբեր Հերդի կողմից, ում հետ ամուսնացած է եղել 2015-ից 2017 թվականներին։ Դեփը զրպարտության գործով հայց է ներկայացրել՝ պահանջելով հերքում և ֆինանսական փոխհատուցում, որը նա գնահատել է 50 միլիոն դոլար: Հերդի կողմն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել 100 միլիոն դոլարի չափով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում